Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Արմենիկում»-ի հնարավորություններն ավելի լայն են

Հուլիս 24, 2010թ. 16:11

«Արմենիկում»-ի գաղտնիքը յոդի մեջ է։ Սակայն, որպեսզի յոդը ներարկես օրգանիզմ, եւ այն օրգանիզմում աշխատի որպես հակամիկրոբային նյութ եւ միեւնույն ժամանակ չունենա որեւէ թունավոր ազդեցություն. նման պայմանների հասնելը բավականին բարդ է»,- ասել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետազոտական լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Տիգրան Դավթյանը:

Դոկտորը նկատել է, որ «Արմենիկումը» եզակի դեղամիջոց է, որն իր մեջ պարունակում է դեռ վաղուց բավականին հայտնի ունիվերսալ հակամիկրոբային նյութ` յոդ, որի միջավայրում միկրոբների որոշակի կայունությունն ուղղակի անհնարին է: Այսինքն` այն  հակաբակտերիական ազդեցություն ունի:

Ըստ վերջինիս, աշխարհում չկան այդպիսի դեղամիջոցներ, որ յոդ պարունակեն, եւ ոչ մի երկրի, բացի հայ մասնագետներից, դեռեւս չի հաջողվել չեզոքացնել յոդի թունավոր ազդեցությունը օրգանիզմի համար:

Նրա խոսքով` յոդի պարունակությունը մարդու օրգանիզմի համար առաջնահերթ կարեւորություն ունի, եւ դրա նվազումը օրգանիզմում միանգամից առաջ է բերում առողջական տարբեր խնդիրներ, իսկ  «Արմենիկումը», որի հիմքում ընկած է յոդը, իր բացառիկ կառուցվածքի շնորհիվ, ունի շատ լայն ազդեցության շրջանակ` հակամիկրոբային եւ հակաբորբոքային, իմունակարգավորիչ ազդեցություն, ինչպես նաեւ մեծ պոտենցիալ ունի յոդի դեֆիցիտով պայմանավորված մի շարք հիվանդությունների բուժման համար:

«Ասել, որ «Արմենիկում»-ը ստեղծված է միայն հատուկ ՁԻԱՀ-ով հիվանդների համար, դա նեղացնում է դեղամիջոցի ազդեցության շրջանակը, իսկ դեղի հնարավորությունները ավելի լայն են, եւ այն ամբողջովին դեռեւս բացահայտված չէ»,- ամփոփեց Դավթյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն