Թուրքերն հարձակվել են իսրայելուհիների վրա
Թուրքիայում անցկացվող Եվրոպայի կանանց վոլեյբոլի առաջնության շրջանակներում, Սերբիայի ազգային հավաքականի հետ հանդիպում անցկացնելու նպատակով Թուրքիա ժամանած Իսրայելցի վոլեյբոլիստուհիները ենթարկվել են հարձակման` թուրք ցուցարարների կողմից:
Մի քանի հարյուր թուրք ցուցարարներ Պաղեստինի դրոշներով հարձակվել են մարզիկներին տեղափոխող ավտոբուսի վրա: Իսրայելցիներից ոչ ոք չի տուժել, սակայն իշխանությունները ստիպված են եղել սահմանափակել երկրպագուների մուտքը մարզադահլիճ:
Ցուցարարների նպատակն է եղել այդ կերպ իրենց բողոքն արտահայտել «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Իսրայելը հատուկ ջոկոտայիններ էր իջեցրել Թուրքիայի դրոշով ուղևորվող նավի վրա, զինված բախում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Թուրքիայի ինը քաղաքացի:
ArmAr.am












