Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս

Ի՞նչ են խոսել թուրք Բաղըշն ու Արամ Աթեշյանը. մնում է անհայտ

Հուլիս 26, 2010թ. 09:22

Polso patriarqyԹուրքիայի պետնախարար և ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թուրք պետնախարարը տեսակցել է ծանր հիվանդությամբ տառապող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ինչպես նաև հանդիպել Արամ Աթեշյանին և շնորհավորել նրան պատրիարքական փոխանորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` Բաղըշի հանդիպումները Պոլսո հայոց պատրարքարանում անցել են փակ դռների ետևում և տևել մոտ երկու ժամ:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն