Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ

Մշակութային տների անվան տակ վերացվում են հայկական եկեղեցիները

Հուլիս 26, 2010թ. 13:50

Ekerezi TurkiayumԻնչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, 1881 թվականին Արևմտյան Հայաստանում կառուցված հայկական «Սուրբ Երրորդություն»  եկեղեցին Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության կողմից այժմ վերակառուցվում է:

Հայ ճարտարապետների ձեռքով 19-րդ դարում կառուցված եկեղեցին` բնիկներին իրենց հայրենիքից արտաքսելուց հետո թուրքերը վերածել են պահեստի:

Տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող եկեղեցին, սակայն դեռ շարունակում է պահպանելի իր գեղեցկությունը. Եկեղեցու երկու կողմերում զանգագատներ են, մուտքի դուռը զարդարված է հրեշտակապատկերներով, ներսից` Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով:  Որոշ պատկերներ, իհարկե, իսպառ անհայտացել են:

Դառնանք վերակառուցման փաստին: Թուրքերի մոտ արդեն ավանդույթ է դառնում միջազգային հանրության  աչքին քաղաքակիրթ երևալու համար  հայտարարել, թե վերակառուցում են հայկական եկեղեցիները, սակայն,   իրականում վարվում է  հայկական եկեղեցիները իսպառ վերացնելու հստակ քաղաքականություն: Հիմնականում եկեղեցիները վերածվում են մշակույթի տների: նույն ճակատագիրն է սպասվում «Սուրբ Երրորդության»-ը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այն ունենալու է համերգների, ցուցահանդեսների և ժողովների համար նախատեսված սրահներ:

Հետաքրքիրն այն է որ նախարարության նահանգային կառույցի ղեկավար Ալի Օսման Գյուլը նշել է , որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո որպես մշակույթի կենտրոն ծառայելիք եկեղեցին կնպաստի վերջին տարիներին ծաղկում ապրող նահանգային զբոսաշրջության զարգացմանը:

Հայկական  մշակութային կոթողների հաշվին թուրքներն իրենց զբոսաշրջությունն են  զարգացնում:

ArmAr.am


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն