Գլխավոր » Լրահոս

Հայ շախմատիստները

Հուլիս 26, 2010թ. 14:09

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանն Իսպանիայի Բալագեր քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր և մեկ միավորով են հետ մնում հինգ առաջատարներից:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր:

Իսկ Լևոն Արոնյանը օգոստոսի 7-8-ը գերմանական Մայնցում անցկացվելիք բաց մրցաշարում կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի կոչումը, որը նա նվաճել էր 2009 թ., նույն Մայնց քաղաքում:
Հարյուրավոր շախմատիստների, այդ թվում` տասնյակ նշանավոր գրոսմայստերների մասնակցությամբ շվեյցարական մրցակարգով անցկացվելիք այդ մրցաշարում կկայանա 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին կհատկացվի 20 րոպե` գումարած 5 վայրկյան կատարած յուրաքանչյուր քայլի համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն