Նոր փաթեթ` Իրանի դեմ պատժամիջոցների
Հուլիս 26, 2010թ. 15:20
Իրանի նկատմամբ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը, որին փորձագետները տվել են «աննախադեպ» որակավորումը, հուլիսի 26-ին պետք է հաստատվի Եվրոմիության 27 անդամ երկրների ԱԳ նախարարների հատուկ նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Փաստաթուղթն արդեն իսկ հավանության է արժանացել այդ բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից: Ընդունման դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու հաջորդ իսկ օրվանից:
Հիշեցնենք, որ այս անգամ խոսքը Իրանի էներգետիկ հատվածի, արտաքին առեւտրի, տրանսպորտային եւ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների մասին է:
ArmAr.am












