ԿԺԴՀ. Ճապոնական ծովում ԱՄՆ-ը իրականցնում է սադրանք
Հուլիս 26, 2010թ. 15:40
ԿԺԴՀ-ի ղեկավարությունը սպասվող ամերիկա-հարավկորեական մանեւրների կապակցությամբ սպառնացել է համարժեք միջուկային պատասխանով:
ԱՄՆ-ն իր հերթին կոչ է արել Փհենյանին մի կողմ դնել հռետորությունը եւ կառուցողական դիրք գրավել:
Հյուսիսային Կորեան սպառնում է «սրբազան պատերազմ» սկսել ցանկացած պահի: ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ճապոնական ծովում իրականացվող «ռազմական մանեւրները» «բացահայտ սադրանք են»:
Հայտարարությանն ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին իր հերթի հայտարարել է, որ մանեւրները կրելու են «պաշտպանական» բնույթ:
ArmAr.am












