Առաջին անգամ Հայաստանում PR-ի և PR մասնագետների օր
Սույն թվականի հուլիսի 28-ին` ժամը 19:30-ին, “Կոնգրես” հյուրանոցի մեծ սրահում “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը Հայաստանում առաջին անգամ նշում է PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների (անվանակարգերի ցանկը կցվում է): “PR մրցանակաբաշխության” ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսվում է մտերմիկ ֆուրշետային մաս` մեծ “PR տորթի” շուրջ:
Միջոցառմանը մասնակցելու են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք: Սիրով հրավիրում ենք Ձեզ ևս ներկա գտնվել “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ի կողմից կազմակերպվող այս կարևոր միջոցառմանը:












