Փառատոնը տարբեր երկրների հայերի համախմբման միջոց է
Չափազանց հագեցած էր ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ համահայկական մշակութային 4-րդ փառատոնի ՙԿատարողական արվեստի օրեր՚-ի հուլիսի 26-ի ծրագիրը: Նույն օրը եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում եւ Հայաստանի երկու մարզերում անցկացվեցին համերգներ եւ թատերական ներկայացումներ: Երեւանի
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Լիբանանի Համազգայինի ՙԳայանե՚ եւ Երեւանի ՙԱմբերդ՚ պարախմբերի համերգը, Պատանի հանդիսատեսի թատրոնում` Իրանի հայ մշակութային ՙԱրարատ՚ միության ՙԱրամայիս Աղամալյանի՚ անվան թատերախմբի, իսկ Վանաձորում` Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները: “Բարեկամության համերգ-հանդիպումներ” անցկացվեցին Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Երեւանի Նոր Նորք համայնքում, Եղեգնաձորում եւ Ստեփանակետրում:
Երեւանի ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում տեղի ունեցած կամերային-դասական երաժշտության համերգին, մասնավորապես, մասնակցեցին Հայաստանի Հանրապետության երիտասարդական նվագախումբը, Թբիլիսիից (Վրաստան) ժամանած Ռեգինա եւ Քրիստինա Մեհրաբովաները, Մոսկվայից (Ռուսաստանի Դաշնություն) ժամանած Ալեքսեյ Ֆյոդորով-Խաչատրյանը, Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Հովիկ Քեոշկերյանը եւ այլոք: Մինչ իրենց ելույթները երաժիշտները շատ էին հուզված, սակայն ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Ռեգինա Մեհրաբովան, դահլիճից եկող ջերմությունն իրեն շատ օգնեց ելույթի ժամանակ:
Հանդիսատեսը շատ տպավորված էր սփյուռքահայ կատարողների վարպետությամբ եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների նման խորը ընկալմամբ: Հատկապես մեծ տպավորություն էր ստացել հանդիսատեսը Սփյուռքի ժամանած հայ երեխաների ելույթներով: Եղան նաեւ առաջարկներ մրցանակներով ոգեւորել լավագույն կատարողներին:
ՙՀայաստան-Սփուռք-Արցախ մշակութային միասնականությանը նպաստող ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ համահայկական փառատոնը կայացած իրողություն է՚, – Երեւանի Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում հուլիսի 26-ին տեղի ունեցած Համազգայինի Լիբանանի ՙԳայանե՚ պարային խմբի համերգի ավարտին իր ողջույնի խոսքում նշեց ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը£ Նա նկատեց, որ այսօր հայ ինքնության պահպանման գործում անգնահատելի է հայկական պարարվեստի դերը, որն առավել մեծ ընդգրկում ունի Սփյուռքում, այն ազգային մշակույթի ամենազանգվածային, ամենակենսունակ, ամենաներկայացուցչական ուղղություններից մեկն է£ ՙՄենք հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ազգ ենք, բայց շատ քիչ է լինել այդ մշակութային ժառանգության հետնորդը. մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ հակական սերունդը լինի այդ մշակույթի կրողը£ Այսօր մենք բոլորս միասին երջանկությամբ փաստում ենք, որ այս սերունդը ոչ միայն այդ ժառանգության տերն է, այլեւ այդ ժառանգության կրողը£ Այն ազգը, որ ունի այսպիսի հիշողություն, այսպիսի մշակույթ եւ այսպիսի համախմբվածություն, նրա բոլոր իղձերը իրականանալի են՚,- ասաց Թ.Պողոսյանը£ Նա գոհունակություն հայտնեց Համազգայինի ակտիվ մասնակցության կապակցությամբ եւ ցանկություն հայտնեց, որ բոլոր համահայկական կազմակերպությունները նույնպիսի ջանքեր գործադրեն հայ մշակույթը ներկայանալի դարձնելու ուղղությամբ£
Համերգին ներկա ՙՎիվասել-ՄՏՍ՚-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեծապես կարեւորեց համահայկական մշակութային այս փառատոնի շարունակական լինելը. Ըստ նրա, ՙայն պետք է մշտապես անցկացվի, որ մենք կարողանանք միշտ ապացուցել, թե որքան հարուստ է մեր մշակույթը, հատկապես պարարվեստը՚£ Ռ. Յիրիկյանի գնահատմամբ, մանուկների, պատանիների, երիտասարդների կողմից ներկայացվող պարարվեստը արթնացնում է ազգային պատկանելության, ազգային ինքնության զգացումները, իսկ ՙմենք անպայման, ով որքան կարող է, որքան հնարավորություն ունի, պետք է աջակցի, օգնի, օժանդակի, կողքը կանգնի այսպիսի փառատոների, այսպիսի պարախմբերի, որեւիցե քայլի, որն ավելի է բարձրացնում մեր ազգային մշակույթը՚,- ասաց Ռ.Յիրիկյանը£
ՙԱզդակ՚ լիբանանյան թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի վբնորոշմամբ, 4-րդ համահայկական մշակութային փառատոնը բավականին ճանապարհ է անցել£ ՙԿարեւոր է բարձրորակ կատարողական արվեստ ներկայացնելը, սակայն առավել գնահատելի է դրա խորհուրդըª այն հրաշալի առիթ է մշակութային ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության համար՚,- ասաց նա£ Սփյուռքից մշակութային խմբերի ժամանումը Հայրենիք, Հայաստանի եւ Սփյուռքի երեխաների, երիտասարդների միջեւ շփումները նպաստում են հայկական արվեստը զարգացնելուն, ոչ միայն հայկական ժառանգությանը տեր կանգնելուն, այլեւ նոր մշակույթ եւ նոր ժառանգություն ստեղծելուն եւ այդ գործը միասնաբար կատարելուն£
Համազգայինի Լիբանանի ՙԳայանե՚ պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՙԳայանե՚ պարի դպրոցը ստեղծվել է 1989թ.: Ինքըª Անդրանիկ Գրիգորյանը, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է 4 տարի առաջ£ Դպրոցն ունի 340 աշակերտª 12 դասարաններով, ովքեր օտար երկրում հեռու տեղերից գալիս են եւ մասնակցում են բոլոր փորձերին£ Հայաստան ժամանած պարային դպրոցի 35 սաների վկայությամբ, իրենց համար ավելի հոգեհարազատ է հայաստանյան բեմում հանդես գալը£ ՙՇատ տարբեր զգացինք, որովհետեւ մենք մեր ճիշտ տեղն ենք, մեր տեղը հոս է, մենք հոս պետք է պարենք՚,- ասաց պարախմբի անդամ երեխաներից մեկը, ՙՃիշտ է, որ մենք Սփյուռքի մեջ ենք ապրում, բայց մենք հայ ենք, մենք այստեղ ենք եկել ցույց տալու, որ ուրիշ երկրի մեջ էլ կա Հայաստան, փոքր Հայաստան՚,- ասաց մյուս լիբանանահայ երեխան: ՙՄենք մեր Հայրենիքի մեջ ավելի լավ, ավելի ճոխ կպարենք՚,- ավելացրեց պարային խմբի մյուս անդամը£
Ըստ Ա.Գրիգորյանի, մասնակցությունը փառատոնին շատ մեծ պատիվ է դպրոցի համար. շփումը տարբեր երկրներից ժամանած հայոդրենրին միջեւ նպաստում է հայկական ոգով լիցքավորվելուն, փորձի եւ գիտելիքների փոխանակմանը£ Փառատոնին մասնակցող ՙԳայանե՚ պարային խմբի 35 պարողները Լիբանան վերադառնալով այս տրամադրությունը կփոխանցեն դպրոցի 340 սաներին£ Ըստ պարուսույցի, մասնակցությունը մրցակցություն չէ, այլ հպարտություն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար£ Ինչ առաջարկներ ունեք հաջորդ փառատոնին անելու հարցին ի պատասխան Ա.Գրիգորյանը նշեց, որ կազմակերպիչները շատ ճոխ ծրագիր են կազմել, ՙմիայն շատ կուզենայի, որ տարածվեր այս հաճելի մթնոլորտը տարբեր երկրներում՚£
ՙՄեկ ազգ. մեկ մշակույթ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը կարեւորեց փառատոնային մթնոլորտը, ընդհանուր ոգեւորությունը, ինչպես նաեւ այն, որ միջոցառումները անցնում են, ոչ միայն դահլիճներում, այլեւ Երեւանի բոլոր համայնքներում£ Թ.Պողոսյանը գոհունակություն հայտնեց նաեւ փառատոնի նորամուծություններիª Հայաստանըª Սփյուռքին եւ Սփյուռքըª Հայաստանին համերգային ծրագրերի անցկացման կապակցությամբ£ Նա ընդգծեց, որ ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ նախագիծը կարող է եւ պետք է լինի միայն Հայաստանում, ինչը փառատոնի ամենակարեւոր առանձնահատկություններից մեկն էª ՙմենք հյուրընկալում ենք մեր հայրենակիցներին, այն, ինչ տեսնում եք Հայրենիքում, չեք տեսնի ոչ մի երկրում՚,- ասաց Թ.Պողոսյանը£
Մինչ փառատոնի փակումը մնացել է երկու օրª հուլիսի 29-ին Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ համահայկական մշակութային 4-րդ փառատոնի ՙԿատարողական արվեստի օրեր՚-ի փակման հանդիսությունը, իսկ մինչ այդª հուլիսի 27-ին եւ 28-ին փառատոնի մասնակիցները Երեւանում եւ մարզերում կշարունակեն իրենց ՙԲարեկամության համերգ-հանդիպումները՚:












