Գաղտնի տեղեկատվության արտահոսք
ԶԼՄ-ներում հրապարակվել են Աֆղանստանում պատերազմի մասին մի շարք նյութեր, որոնք հիմնված են ամերիկյան զինվորականների գաղտնի փաստաթղթերի վրա: Այս մասին գրում է BBC-ին:
Գաղտնի տեղեկատվություն պարունակող հազարավոր ֆայլեր հայտնվել էին Wikileaks կայքի տերերի ձեռքերում, որը մասնագիտացած է գաղտնի փաստաթղթերի եւ տեղեկատվության հրապարակման մեջ:
Գաղտնի փաստաթղթերից պարզ է դարձել հետեւյալը` կոալիցիոն ուժերը պարտվում են Աֆղանստանի պատերազմում, զինվորականները սպանում են հարյուրավոր խաղաղ բնակիչների եւ այդ մասին տեղեկատվությունը չի դառնում հանրության սեփականությունը: Այդ փաստաթղթերից հետեւում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն զգուշանում է, որ Պակիստանն ու Իրանը հնարավոր է չպահպանեն կայունությունը տարածաշրջանում: Հրապարակումներում նշվում է, որ այդ գաղտնի տեղեկատվությունը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենամեծ տեղեկատվական արտահոսքը:
ArmAr.am












