Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագրեր

Հուլիս 27, 2010թ. 17:54

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմում Արամ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ալեն Պողոսյանը:

Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում Սերգեյ Մովսիսյանի եւ Գարիկ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել են ուռուցքաբան, կառավարությանն առընթեր Արցախի Հանրապետության ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի պետ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը (համաձայնությամբ):

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն