Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հուլիսի 28-ին բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց

Հուլիս 27, 2010թ. 18:44

Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ):

Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի և մեր խմբի գործադրած ջանքերի շնորհիվ: Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաև վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:

Մենք պահանջում ենք ՎՏԲ-ից.

– կասեցնելԹեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը,
– հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները,
– վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:

Խումբը շարունակելու է իր անզիջում պայքարը: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է և հաջորդ քայլը քաղաքացիական անհնազանդությունն է:

Թեղուտի պաշտպանության խումբ

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն