Ներսես Երիցյանը կմասնակցի ADB-ի կազմակերպած համաժողովին
Հուլիս 27, 2010թ. 18:50
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին հնգօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ուրումչիում (ՉԺՀ) կայանալիք, Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից կազմակերպվող, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական համագործակցության (CAREC) գործարարության զարգացման 9-րդ համաժողովին:
Համաժողովի նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսումն է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում մասնավոր և պետական ձեռնարկությունների միջև համագործակցության խթանումը:












