Հնչակյան երիտասարդների բանակում
Հուլիս 28, 2010թ. 09:30
Օգոստոս 3-ից Հայաստանում մեկնարկում է Հնչակյան երիտասարդների բանակումը` «Հայրենեաց հողի կանչով» խորագրի ներքո: Աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած Սփյուռքի Հնչակյան երիտասարդները Հայաստանի իրենց կուսակցական ընկերների հետ միասին 5 օր կանցկացնեն բանակավայրում: Բանակումի կյանքը կուղեկցվի դասախոսություններով, խաղերով, մարզական մրցույթներով և հետաքրքիր այլ միջոցառումներով: Բանակումի մասնակիցների թիվը հասնում է շուրջ 200 հոգու:
Այս մասին տեղեկացնում են ՍԴՀԿ մամուլի դիվանից:












