Գլխավոր » Լրահոս

Այդ ի՞նչ «պտուղների» մասին է ակնարկում Էրդողանը

Սեպտեմբեր 25, 2009թ. 19:08

Թուրքիայի վարչապետ   Էրդողանը Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հնչեցրած  իր յոթ էջանոց ելույթում, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է աշխարհում չլուծված հակամարտություններին, ակնարկելով, թե Թուրքիան այն երկիրն է, որ կարող է միջնորդի դեր կատարել հակամարտությունների լուծման գործում: Նա
անդրադարձել է նաև հարևանների հետ Թուրքիայի վարած քաղաքականությանը և հայտարարել, որ հետևելով` «ոչ մի խնդիր հարևանների հետ» սկզբունքին, այսօր  Թուրքիան էական առաջընթաց է գրանցել` հարևանների հետ երկկողմ հարաբերություններում:

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ասել է. «Հունաստանի հետ երկխոսությունը շարունակվում է, իսկ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու փնտրտուքը նպաստավոր պահ է ստեղծել և արդեն սկսել է պտուղներ տալ»: Ըստ նրա, ժամանակն է, որ Կովկասյան խնդիրները լուծում ստանան` հիմնված տարածքային ամբողջականության վրա, ակնարկելով, որ դա ձեռնտու կլինի բոլորի համար:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`