Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը Հայաստանի խորհրդարանում

Հուլիս 28, 2010թ. 13:19

HANDIPUM1Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Տկն. Պետրոսյանը եւ պրն. Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:

ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պրն Թովմասյանը  կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի  միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարեւորեց նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության  դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն