Նրանք զոհվեցին հանուն Արևմտյան Հայաստանի ազատագրման
Այս անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարության արտահայտություն, այլ մեր զոհաբերումը ազատության խորանին»
… Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզբոն,
Երէկ Տիզբոն, այսօր Լիզբոն…
Հովհաննես Շիրազ
Նախօրեին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավվման և նահատակության 27-րդ տարեդարձը:
1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում խփվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։
Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։
Այն չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար:
Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է:
Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։
Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում։












