Ծեծել են վրացիների հետ կապ ունենալու պատճառով
Հուլիս 28, 2010թ. 18:30
Հարավօսական «XXI դար» թերթի խմբագիր Թեմուր Ցխովրեբովը Հարավային Օսիայում ծեծի է ենթարկվել վրացիների հետ կապեր ունենալու պատճառով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Կատարվածը լուրջ քննադատության է ենթարկվել նաեւ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության կողմից: «Դա հարձակում է քաղաքացիական հասարակության ներկայացուցչի վրա: Ցավալին այն է, որ հավանաբար, այդ միջադեպին մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես նա հայտնել է, հարձակում գործածների թվում էին երեք խորհրդարանականներ»,- ասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը Վրաստանում Գեորգի Գոգիյան:












