Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կարապներ Կարապի լճում

Հուլիս 29, 2010թ. 12:07

KarapԵրևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապ: Լողալուց հոգնած կարապների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել:

Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները:

Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, կարապների տեղափոխությունը կատարվել է Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, հուլիսի 28-ին:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն