Հայաստանի համար ցորեն տեղափոխող նավը վրացիները ձերբակելել են
Հուլիս 30, 2010թ. 13:18
Հուլիսի 29-ին Վրաստանի ծովափնյա պահպանության ստորաբաժանումը ձերբակալել է ուկրաինական «Ակորդ» նավը: Հիշյալ նավը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որի վրա եղել է Հայաստանի համար նախատեսված ցորեն:
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը նշել է, թե իր այդ քայլի պատճառն այն է, որ նավը ապօրինի մտել է Աբխազիայի ջրային տարածք: Lenta.ru-ի փոխանցմամբ նավը գտնվում է Փոթիի նավահանգստում` տուգանային մասում:












