Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան

Հերքվել է Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի լուրը

Հուլիս 30, 2010թ. 13:39

Ինչպես տեղեկացրել էինք, մոսկովյան «Ведомости» թերթի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ, և որ պայմանագիրն արդեն իրականացվում է:

Սակայն Рособоронэкспорт-ը ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայության միջոցով հերքել է հիշյալ հաղորդագրությունը. «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանը գործարք չի իրականացնում, նման գործարք գոյություն չունի»,- հայտարարել է  Рособоронэкспорт-ի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն