Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Համանախագահները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

Հուլիս 30, 2010թ. 16:30

hamanaxagahԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն հուլիսի 28-ին Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ ու հանդիպումից հետո հայտարարություն տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:

Համանախագահները իրազեկել են իրենց գործընկերներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, մասնավորապես համանախագահները տեղեկացրել են հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման եւ Մուսկոկում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները շեշտել են, որ կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար: Ընդգծել են, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ գործողություններ` ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ ցուցադրելու փոխզիջման ոգի:

Ըստ հայտարարությանՙ հակամարտող կողմերին աջակցելու համար համանախագահները ծրագրել են տարածաշրջան այցելել սեպտեմբերի սկզբին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն