Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

Ռուս-հայկական ռազմական պայմանագիր 49 տարով

Հուլիս 30, 2010թ. 19:16

hay-rusՌուսաստանն ու Հայաստանը արձանագրություն կստորագրեն, որով փոփոխություններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում: ՌԴ կառավարության կողմից ՌԴ նախագահին ուղղված առաջարկների մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:

Այդ արձանագրության նախագծում մասնավորապես նշվում է. «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը աջակցում է Հայաստանին ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում», ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»`ասված է արձանագրության նախագծում:

Փաստաթղթի համաձայն, «ռուսական ռազմաբազայի զինվորական կազմավորումների օգտագործումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992թ. մայիսի 15-ին կնքված Հավաքական անվտանգության պայմանագրի, Բարեկամության պայմանագրի, 1997 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի եւ կողմերի օրենսդրությունների հիման վրա»:

Բացի այդ, նախագծում առաջարկվում է պայմանագրի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «Պայմանագիրը գործում է 49 տարի եւ երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ գրավոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին»:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն