Բակո Սահակյան.«Փոխզիջում պետք է լինի խաղաղություն` խաղաղության դիմաց»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց տալով «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, թե Արցախի հիմնահարցի կարգավորման գործում ԼՂՀ պատկերացրած փոխզիջումը «Խաղաղություն`ՙ խաղաղության դիմաց» սկզբունքն է:
ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ «Խաղաղություն` տարածքների դիմաց» սկզբունքը ոչ միայն անընդունելի է ղարաբաղյան կողմի համար, այլեւ կարող է տարածաշրջանում առաջացնել անկանխատեսելի հետեւանքներ. «Հակամարտության վերջնական լուծման համար պետք է վերացնել դրա պատճառը, ոչ թե հետեւանքները: Հակառակ պարագայում այն կարող է կրկնվել էլ ավելի մեծ ինտենսիվությամբ,- նշել է Բակո Սահակյանը:
Նա շեշտել է, որ զիջումները պետք է փոխադարձ լինեն, որը մեր պատկերացմամբ հետեւյալն է` խաղաղություն` խաղաղության դիմաց:
Արցախի Հանրապետության նախագահը նաեւ նշել է, որ չի կարող որեւէ խոսք լինել 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին. «Կարգավիճակի խնդիրն ու անվտանգության հարցերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առանցքային գծերից են»,- եզրափակել է Արցախի նախագահը:
ArmAr.am












