Գլխավոր » Լրահոս

Հայկական ցորենով բեռնավորված նավը ազատ է արձակվել

Հուլիս 31, 2010թ. 10:47

Ինչպես տեղեկացրել էինք Վրաստանի ծովափնյա սահմանապափ ծառայությունը հուլիսի 29-ին ձերբակալել էր ուկրաինական «Ակորդ» նավը, որը բեռնված է եղել Հայաստանի համար նախատեսված ցորենով: Ուկրաինական նավը շարժվել էր Դոնի Ռոստովի նավահանգստից:

Վրաստանի սահմանապահ ոստիկանությունն իր քայլը մեկնաբաներ էր այսպես.   նավը անօրինական կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք: : Ձերբակալված նավը տեղափոխվել էր Փոթիի տուգանային մաս:

վրացական ջրային տարածքներում նավագնացության կանոնները խախտելու համար «Ակորդ» նավի անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մեկ ռուս, առաջադրվել է մեղադրանք: Գործը կհանձնվի դատարան:

Բաթումիում հայկական հյուպատոսությունը տեղեկատվություն է տարածել համաձայն որի ուկրաինական «Ակորդ» նավն արդեն ազատ է արձակվել, ցորենն արդեն բեռնաթափվել է վագոնների մեջ և ուղեւորվել դեպի Հայաստան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն