Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Սահմանի կարճաժամկետ բացումը խնդրի լուծում չէ»

Հուլիս 31, 2010թ. 13:00

Թուրքական Իգդիր նահանգի նահանգապետի հանձնարարությամբ՝ հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ճանապարհային հատվածների ուսումնասիրություններ են  կատարվում:  Կարծիքներ կան, որ միջոցառումներն իրականացվում են սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու նպատակով։

Հայ քաղաքական գործիչները կարծիքներ են հայտնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման առնչությամբ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, թե չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը բացվի ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ժամանակ:

«Սակայն նման միջոցառումները չեն կարող խոսել սահմանի վերջնական բացման մասին», -ասել է Ա.Շահբազյանը:։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այս առիթոց ասել է.«Անկախ այն բանից, թե ինչ ուսումնասիրություններ կիրականացվեն հայ-թուրքական սահմանի ճանապարհային հատվածներում, միեւնույնն է, մոտակա ժամանակներում սահմանի բացում չպետք է ակնկալել։ Հայ-թուրքական սահմանի վերջնական բացման հնարավորություն դեռեւս չենք տեսնում։ Միայն զորավարժություններին մասնակցելու նպատակով սահմանի կարճաժամկետ բացումը խնդրի լուծում չէ»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն