Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվեց
Հուլիս 31, 2010թ. 15:29
Ըստ ԵՄ Խորհուրդի պաշտոնական վեբկայքում տեղադրված տեղեկատվության` Խորհուրդը որոշում է ընդունել մեկ տարով` մինչեւ 2011թ. սեպտեմբերի 14-ը, երկարաձգել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵՄ դիտորդական առաքելությունը մտադիր է ապահովել «քաղաքացիական վերահսկողություն կողմերի գործողությունների, այդ թվում Վրաստանի ողջ տարածքում հրադադարի պայմանագրի դրույթների հետեւողական կատարման նկատմամբ»:












