Գլխավոր » Լրահոս

Արփի Վարդանյան. «Ես ողջունում եմ նախագահի այդ նախաձեռնությունը»

Սեպտեմբեր 25, 2009թ. 19:00

arpiԱմերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սփյուռքի տեսակետները լսելու նպատակով համահայկական ուղևորություն կատարելու նախաձեռնությունը: Այս մասին ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հայտնել է «Արմինֆո» գործակալությանը:

«Ես ողջունում եմ նախագահի այդ նախաձեռնությունը: Կարևոր է այն, որ նա կլսի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական սփյուռքի ներկայացուցիչների կարծիքներն ու կպատասխանի նրանց հուզող հարցերին»,- ասել է Արփի Վարդանյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ ԱՀՀ ներկայացուցիչները ևս նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են ունենալու:

Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին: Սփյուռքի ներկայացուցիչներին լսելու նպատակով նախագահն այցելելու է Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի գաղթօջախներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`