Գլխավոր » Լրահոս

Հայաստանին կտրամադրվի մեկ միլիոնով պակաս աջակցություն

Հուլիս 31, 2010թ. 16:15

AMNՀուլիսի 29–ին ԱՄՆ Սենատի Հատկացումների հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Ֆինանսական տարի 2011։ Արտաքին գործողությունների հատկացումների օրինագիծը», որով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն, այսինքն մեկ միլիոնով պակաս, քան տրամադրվել է այս տարի։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)։

«Հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանին շրջափակման մեջ պահել և հրաժարվում է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Հայաստանին ԱՄՆ–ի կողմից տրամադրվող օգնության կարևորությունը չի կարող թերագնահատվել»,– ասել է հանձնաժողովի անդամ Բիանկա Կադիան–Դոդովը։

Անցած ամիս Ներկայացուցիչների պալատի պետական, արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի հարցերով հատկացումների ենթահանձնաժողովն առաջարկել էր Հայաստանին հատկացնել 44 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 միլիոն դոլար.

«Համագումարը շարունակելու է աշխատել ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի հետ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար հնարավորինս լավագույն արդյունք ապահովելու համար»,– ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Օրինագիծը վերջնականապես կհաստատվի   սեպտեմբերին, երբ օգոստոսյան արձակուրդից հետո կոնգրեսականները վերսկսեն իրենց աշխատանքները։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն