Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս

Բրայզան այն մարդը չէ, ով պետք է ծառայի որպես ԱՄՆ դեսպան

Օգոստոս 2, 2010թ. 08:01

BraizaՄեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա օգոստոսի 3-ին Սենատի արտաքին գործերի կոմիտեում: Այդ մասին հայտնել է կոմիտեի նախագահ, սենատոր Ջոն Քերրին:

«Մեթյու Բրայզայի խուսափողական և թերի պատասխանները սենատորների գրավոր հարցերին ու նրա ելույթը Սենատի արտաքին գործերի կոմիտեում հաստատում են մեր մտավախություններն այն առնչությամբ, որ նա այն մարդը չէ, ով պետք է ծառայի որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Տարածաշրջանում ամերիկյան դիվանագիտության համար ավելի արդյունավետ կլինի, եթե նոր դեսպան դառնա մի մարդ, որը ոչ մի ընդհանուր բան չունի կոռումպացված ադրբեջանական ղեկավարության հետ, որը աչք չի փակում Բաքվի ագրեսիայի վրա և չի բախվում շահերի լուրջ հակամարտության հետ»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՀԴՀ-ն շնորհակալություն է հայտնում Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդին և բոլոր այն սենատորներին, որոնք ջանք են գործադրում, որպեսզի Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակվի մի մարդ, որը կարող է արդյունավետ կերպով ներկայացնել Ամերիկայի շահերն ու առաջ տանել ամերիկյան արժեքները տարածաշրջանում, ինչպես նաև զսպել Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորությունը:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն