Գլխավոր » Լրահոս

Պակիստանում զոհերի թիվը աճում է

Օգոստոս 2, 2010թ. 11:50

PakistanՊակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը գնալով աճում է: Հաղորդման համաձայն, ուժեղ ջրհեղեղների արդյունքում արդեն ավելի քան 1,5 մլն մարդ է տուժել:

Ջրհեղեղից հիմնականում տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները, որտեղ ավերվել են մի շարք կառույցներ, տասնյակ բնակելի տներ, կառավարական կառույցներ, ձեռնարկություններ և դպրոցներ:

Տարերային աղետից առավել քան տուժել է Հայբեր-Պահտունվա նահանգը, որի միայն երկու շրջաններում ` Սվատում և Շանգլայում զոհվածների թիվը գերազանցել է 400-ը: Եվս 115-ը անհետ կորած են:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, որին ներգրավված է նաև բանակը:

Վերջին երեք օրերի ընթացքում պաշտոնական տվյալներով տարածաշրջանում տեղացել է 205-ից 300 մմ անձրևային տեղումներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն