Ռուսաստանը գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը
Օգոստոս 2, 2010թ. 12:00
Օգոստոսի մեկից Ռուսաստանը ռոտացիոն կարգով գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը: Սպասվում է, որ իր նախագահությունը ռուսական պատվիրակությունը կնվիրի Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների խնդրին: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կկենտրոնանա նաեւ աֆրիկյան խնդիրների վրա, ներառյալ ծովահենության դեմ պայքարը: Բացի այդ սպասվում է, որ օգոստոսին Անվտանգության Խորհրդի անդամները կքննարկեն Կենտրոնական Ասիայում պրեվենտիվ դիվանագիտության ՄԱԿ-ի կենտրոնի ղեկավարի զեկույցը:
ArmAr.am












