Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Իտալացիներին հետաքրքրել է Հայաստանի գինեգործությունը

Օգոստոս 2, 2010թ. 14:07

Հայաստանում հուլիսի 31-ին տեղի է ունեցել Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված Հայաստան-Իտալիա գործարար համաժողովը, որի նպատակն էր խթանել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումային հեռանկարները:

Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնիցտեղեկացնում են, որ այս առթիվ Իտալիայի Տրեւիսո նահանգից Հայաստան էր ժամանել պատվիրակություն, որի այցելության շրջանակներում գործարար հանդիպումներ են կազմակերպվել հայ գործարարների հետ:

Նշված պատվիրակության կազմում էին «Տրեւիսոն Հայաստանի համար» նախագծի համակարգողը, Արդյունաբերողների միության ներկայացուցիչը, գործարարներ գինեգործության եւ զբոսաշրջության ոլորտից: Հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ ներկայացվել է Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը, համագործակցության հնարավորությունները: Գործակալության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ համաժողովը կտա արդյունքներ, կարձանագրվեն ձեռքբերումներ: «Տրեւիսո նահանգը Հայաստանի համար» նախագծի համակարգող Մարիո Բերգամոն նշել է, որ հրավիրվել են նահանգի հանրաճանաչ ընկերություններ ու համագործակցության համար ընդհանուր եզրեր պետք է գտնել:

Նա նաեւ անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանը գինեգործության հայրենիքն է եւ ցանկություն է հայտնել այցելել Նորավանքում գտնվող աշխարհում ամենահին գինու գործարանը: Նշենք, որ 2009թ-ին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 120 մլն 645հազ. ԱՄՆ դոլար, որից ներմուծումը` 113 մլն 696 հազ, արտահանումը` 6 մլն 949 հազ.: Հիմնական արտահանվող ապրանքներն են գործվածքը, ասեղնագործ իրերը, ծխախոտը: Ներմուծվում են եռարաններ, մեքենաշինական եւ մեխանիկական կիրառումներ, երկաթ, պողպատ, հանքային վառելիք, կահույք: Ներկայումս Հայաստանում գործում է իտալական կապիտալով 52 ձեռնարկություն:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն