Գործադուլը կաթվածահար էր արել Հունաստանի տնտեսությունը
Օգոստոս 2, 2010թ. 15:00
Հունական բեռնատարների վարորդները ավարտել են իրենց մեկշաբաթյա գործադուլը, որն ուղղված էր բեռնափոխադրումների ոլորտի ազատականացման` կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վարորդների արհմիության նախագահը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է ձայների չնչին մեծամասնությամբ, այն բանից հետո, երբ կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Գործադուլը մի քանի օրվա ընթացքում կաթվածահար էր արել երկրի տնտեսական կյանքը: Սկսվել էր բենզինի եւ այլ ապրանքների սուր պակասորդ:












