Դատական հայց` ընդդեմ Թուրքիայի
Օգոստոս 2, 2010թ. 15:06
ԻՆչպես հայտնի է օրեր առաջ Լոս Անջելեսի հայերը հայց էին ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսության բանկի՝ փոխհատուցում պահանջելով 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց անշարժ և շարժական գույքի, բանկային հաշիվների դիմաց։
Հայտնի է դարձել, որ Կիպրացի հույները ևս դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության՝ պահանջելով 170 մլրդ. դոլարի փոխհատուցում կղզու օկուպացիայի համար։
Կրոնական և էթնիկ զտումների փաստով դատական հայցը կիպրացի հույների անունից Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Աթհան Ցիմպեդեսը։ Անցյալ տարի կիպրացի հույները պահանջում էին 1 տրլն դոլար։
Փաստաբանները նշել էին, որ սա առաջին դեպքն է, երբ ուղիղ հայց է ներկայացվում թուրքական կառավարության դեմ։












