Քլինթոնի այցը լուրջ ձեռնոց էր՝ ուղղված Ռուսաստանին
Օգոստոս 2, 2010թ. 15:40
«Քլինթոնի այցը տարածաշրջան բավական խոսուն էր: Այն անվանում էին հարավ-արեւելաեվրոպական տուռնե եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար ուրվագծում էր, թե որտեղ է ավարտվում Հարավարեւելյան Եվրապան: Նրա ուղերձները նաեւ ազդանշան են այն բանի, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն շատ լուրջ ռազմավարական շահեր եւ թույլ չեն տա որեւէ ինքնագործունեություն: Սա առավելապես նշվում էր Ադրբեջանին ուղղված ուղերձում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ս. Սաֆարյանը հավելել է նաեւ, որ սա լուրջ ձեռնոց է՝ ուղղված Ռուսաստանին, ով պետք է հակակշռի ԱՄՆ-ին, այդ թվում պահպանելով պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:












