Եվ բնությունը տուժեց, և ֆինանսները հօդս ցնդեցին
Օգոստոս 2, 2010թ. 16:30
Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքները աղետալի էին ինչպես BP ընկերության ֆինանսների, այնպես էլ շրջակա միջավայրի համար:
Ճգնաժամը ստիպեց ընկերության նախագահին հրաժարական տալ, բերեց 20 միլիարդ դոլարի վնասներ եւ դարձավ ակտիվների վաճառքի պատճառ` նպատակ ունենալով վճարել մաքրման ծախսերը:
Սակայն այժմ սկսվել են քննարկումներ թե իրականում ինչքանով էր մեծ բնությանը հասցված վնասը: Որոշ գիտնականներ կարծում են, որ աղետի հետեւանքները կզգացվեն դեռ տասնամյակներ, մինչդեռ կան վկայություններ այն մասին, որ նավթաբիծը ջրի մակերեւույթից մաքրվում է շատ ավելի արագ քան սպասվում էր:












