Իսրայելը համաձայնել է միջադեպի միջազգային հետաքննությանը
Օգոստոս 2, 2010թ. 16:45
Իսրայելը համաձայնել Է «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի միջազգային հետաքննությանը, երկու ամիս առաջ որի կալանման ընթացքում զոհվել Էին դեպի Գազայի հատված միջազգային նավարկության ինը մասնակիցներ:
Այդ մասին այսօր տեղեկատվություն է տարածել «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Մինչ օրս Իսրայելի իշխանությունները մերժում էին հետաքննության ինտերնացիոնալացման կոչերը եւ գերադասում Էին այն կատարել ինքնուրույն: Իսրայելի դիրքորոշման փոփոխության մասին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ծանուցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին վերջերս Նյու Յորք կատարած այցի ընթացքում:
Ըստ ռադիոյի տեղեկությունների՝ քննչական խումբը կգլխավորի Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը, իսկ դրա կազմի մեջ կմտնեն ՄԱԿ-ի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները












