Գլխավոր » Լրահոս

Նախիջեւան-Հայաստան սահմանին հրդեհ ու պայթյուն է եղել

Օգոստոս 2, 2010թ. 13:00

Հուլիսի 31-ին, ժամը 14.20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտու խոտածածկ տարածքում, որը սպառնացել է Բարձրունի գյուղի ցորենի դաշտերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից   հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը եւ Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ մոտակա զորամասից 70 զինվոր եւ Բարձրունի գյուղի 20 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.25-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.24-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում` Բարձրունի գյուղին հարակից չեզոք տարածքի ուղեկալում բռնկված խոտի հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել ականի պայթյուն: Տուժածներ չկան, անձնակազմը գտնվում է անվտանգ գոտում:

Հրդեհը մարվել է ժամը 23.10-ին: Այրվել է 170 հա արոտավայր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն