Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
Օգոստոս 2, 2010թ. 18:00
Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:












