Գլխավոր » TOP, Լրահոս

Վթարված ինքնաթիռում եղել է մեկ հայ

Օգոստոս 3, 2010թ. 08:58

InqnatirԵրեկ գիշերը 22:30-ի սահմաններում Նովոռոսիյսկի երկրամասի Իգարկի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է ԱՆ-24 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվող 15 հոգուց 12-ը մահացել են, որոնցից մեկը Իգարկի հիվանդանոցում: Ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում ուժեղ մառախուղը:

«Կատեկավիա» ավիաընկերությանը պատկանող Ан-24 ինքնաթիռը Կրասնոյարսկի Չերեմշանկա քաղաքից չվերթ էր կատարում դեպի Իգառկա։

Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», ինքնաթիռը կործանվել է թռիչքուղուց 700 մետր հեռավորությամբ։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է զոհվածների և փրկվածերի անունները։ Զոհերի թվում է նաև 25-ամյա մի հայ տղա՝ Դենիս Աղժոյանը։

Միակ փրկված ուղևորին՝ Սերգեյ Իսակովին, վիրահատել են։ Ըստ որոշ տվյալների՝ նա վիրահատությունից հետո մահացել է։

Վթարի կապակցությամբ օգոստոսի 4-ը Կրասնոյարսկում հայտարարվել է սգո օր։

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների ընտանիքները կստանան 2-ական մլն ռուբլու փոխհատուցում, ինչպես նաև օգնություն երկրամասի բյուջեից։


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն