Սենոր Հասրաթյան.«Դա ապատեղեկատվություն է»
Օգոստոս 3, 2010թ. 13:20
Հայկական լրատվամիջոցներից մեկը ապատեկատվություն է տարածել այն մասին, թե ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկից երկու զինծառայողներ են փախել:
«Դա ամբողջությամբ ապատեղեկատվություն է, չգիտեմ, թե ովքե՞ր և ինչի՞ հիման վրա են նման տեղեկություններ տարածում: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:












