Սահակաշվիլին զինուժի առջև խնդիր է դրել
Օգոստոս 3, 2010թ. 14:20
«Մեր թշնամու նպատակն է վերահսկողություն հաստատել Վրաստանի նկատմամբ եւ նա ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սաակաշվիլին:
Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել հակառակորդի հետագա առաջընթացը երկրի ներսում, որի վերջնական քաղաքական նպատակն է Վրաստանի տարածքի ամբողջական դեօկուպացիան»:
Սահակաշվիլին Վրաստանի Զինված ուժերի առջև խնդիր է դրել` նախապատրաստվել «համընդհանուր պաշտպանության», ստեղծել քաղաքացիական պաշտպանության կայուն համակարգ, ձեւավորել երկարաժամկետ ռազմական դպրոց, շարունակել բարեփոխումները:
Այս մասին տեղեկացնում է News Georgia-ն:
ArmAr.am












