Քննարկվել է Աբխազիայի և Օսիայի անվտանգության հարցը
Օգոստոս 3, 2010թ. 14:23
Օրերս Ժնեւյան բանակցությունների 12-րդ փուլի ժամանակ քննարկվել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ բռնի տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցեր:
Քննարկումների արդյունքում ընդունված կոմյունիկեում հակամարտության գոտիներում իրադրությունը, չնայած պարբերական խախտումների, գնահատվել է հանգիստ: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ քաղաքացիների ազատ տեղաշարժման սկզբունքի իրականացման համար անհրաժեշտ է կողմերի գործողությունների համակարգում: Ժնեւյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին:
ArmAr.am












