«Երևան Ջուր»-ը տեղեկացնում է
Օգոստոս 3, 2010թ. 16:44
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված,
ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ղ. Փարպեցի, Արամի, Տ. Գաբրիելյան, Թումանյան 25-ից բարձր, Պուշկինի 15-ից բարձր, Տերյան 6-27, Մաշտոցի պող. 17-40, Խորենացի 1-29 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նույն օրը ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի 1, 1/1, 1/2, 5, 7, 9, 15, 17, 19/1, 19/2, 27, 31, 33, 35 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:












