Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Ա. Բաղդասարյան.«Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանը պահպանվում է բարձր մակարդակով»

Օգոստոս 3, 2010թ. 17:20

BaxdasaryanՀայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր այցելեց Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ «Ռանչպար» ուղեկալ եւ Արտաշատ քաղաքում տեղակայված ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն: ՀՀ ԱԱԽ քարտուղարը ծանոթացավ սահմանապահների ծառայության պայմաններին, զրուցեց նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին:

Ա. Բաղդասարյանը սահմանապահներին ներկայացրեց սահամանպահ զորքերի զինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Բաղդասարյանը, Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԱԽ-ների համագործակցության ծրագրով նախատեսվում են սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր: «Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարության մշակմանը, որը ենթադրելու է Հայաստանի սահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծրագրի իրականացում:

«ՌԴ-ի սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնում պետական սահմանի պահպանությունը»,- ասաց Ա. Բաղդասարյանը: ՀՀ ԱԱԽ քարտուղարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանն այսօր ունի սահմանային անվտանգության բարձր մակարդակ: Ըստ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի, այսօրվա դրությամբ` ՀՀ պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ եւ կայուն իրավիճակ է:

«Որեւէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջեւ դրված խնդիրները բարձր մակադակով իրականացնում ենք»,- ասաց Վ. Վլասովը: Նա գոհունակություն հայտնեց, որ ՌԴ սահմանապահ զորքերին հուզող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի ուշադրության կենտրոնում: «Հենց սրա արդյունքում է, որ այսօր հայ-թուրքական սահմանում իրավիճակը հանգիստ է եւ կայուն»,- փաստեց Վ. Վլասովը:

Ըստ նրա, յուրաքանչյուր տարի հայ-թուրքական սահմանում արձանագրվում է սահմանի խախտման 600 դեպք, որոնց մեծ մասը գրանցվում է սահմանային անցակետերում: «Ուղիղ իմաստով` կանաչապատ տարածքներով, սահմանի խախտման դեպքերը տարեկան 10-12-ն են»,- ասաց նա: Արտաշատի սահմանապահ ջոկատի 55-ամյակի կապակցությամբ Վ. Վլասովն Ա. Բաղդասարյանին հանձնեց հուշամեդալ, իսկ վերջինս ԱԱԽ շնորհակալագրեր` մի խումբ սահմանապահպաների:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն