Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Դավութօղլու.«Իզրայելը պետք է պատասխանատվություն կրի»

Օգոստոս 3, 2010թ. 18:00

Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ, Թուրքիան ողջունել է ՄԱԿ-ի  հետաքննության անցկացումը` Իսրայելի կողմից Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա իրականացված միջադեպի առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել, որ Թել-Ավիվի` այդ հարցի շուրջ համագործակցելու վերաբերյալ որոշումը, կարեւոր քայլ է: «ՄԱԿ-ի կողմից իրականացվելիք հետաքննությանը Իսրայելի մասնակցությունը առաջին քայլն է, սակայն այն չպետք է դիտվի որպես բացառիկ: Իսրայելը` որպես ՄԱԿ-ի անդամ երկիր պետք է պատասխանատվություն կրի միջազգային հանրության առջեւ իր գործողությունների համար»,- հավելել է նա:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն