Պեկինում Հայաստանը կմասնակցի կերպարվեստի 4-րդ միջազգային բիենալեին
Օգոստոս 3, 2010թ. 17:42
Հայաստանի նկարիչների միության անդամ Վահրամ Հարությունյանը սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը մասնակցելու է Պեկինում կայանալիք Կերպարվեստի 4-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացնելու է «Թագուհին» կտավը: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից;
Նշենք, որ Վ. Հարությունյանը մասնակցել է նաև 2007-ին Պեկինում կայացած Կերպարվեստի համաշխարհային 3-րդ բիենալեին:
Վ. Հարությունյանը տասնյակ երկրներում մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, այդ թվում` Ճապոնիա, Կանադա, Չինաստան, Անգլիա, Իտալիա, ԱՄՆ և այլն: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Լեհաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում:












