Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Դեմ լինելով, կողմ է ասել

Օգոստոս 4, 2010թ. 10:50

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Գերմանիայի ԱԳ  նախարարն ասել է, թե իրենք ցանկանում են, որպեսզի Թուրքիան ինտեգրվի Եվրոպային, սակայն միաժամանակ հավելել, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ` ԵՄ-ին անդամակցելու համար:

«Թուրքիայի ուղղվածությունը Եվրոպան է: Մենք հսկայական կարեւորություն ենք տալիս փոխադարձ կապերը խորացնելուն եւ Թուրքիային Եվրոպայի հետ կապելուն», – ասել է Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելը Ստամբուլում իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած նախաճաշից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

Սակայն հատկանշական է, որ Թուրքիա կատարած իր այցից մեկ օր առաջ «Bild»-ին տված հարցազրույցում Վեստերվելը հայտարարել էր, որ «եթե այդ հարցը որոշվելու լիներ այսօր, Թուրքիան պատրաստ չէր լինի անդամակցելուն, եւ ԵՄ-ն պատրաստ չէր լինի Թուրքիային ընդունելու»:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն