ԵՄ-ին անդամակցել օլիգարխիայի դեմ պայքարելով
«Տեսականորեն հնարավոր է Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Շուտով ԵՄ-ին կանդամակցեն նախկին Հարավսլավիայի մի քանի երկրներ: Կառուցողական և ինստիտուցիոնալ առումով նոր երկրների անդամագրումը բեռ է դառնում Եվրամիության համար»,- ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը:
Իսկ Դեսպանի խոսքով, ԵՄ-ն համագործակցության նոր ուղիներ է որոնում ու, թե որքանով կհաջողվի Հայաստան-ԵՄ գործակցությունը, կախված է Հայաստանից, հավելել է Շմիդտը:
«Այդ ճանապարհին պետք է խրախուսվի ձեռնարկատիրության զարգացումը, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել օլիգարխիայի դեմ պայքարում: Պետք է բարեփոխվի օրենսդրությունը, համապատասխանեցվի ԵՄ օրենսդությանը»:
Մյուս կարևոր հանգամանքը, որն, ըստ Շմիդտի, ընդունված չէ լայն քննարկել, դատական համակարգի անկախության կարևորությունն է: Դեսպանի խոսքով, Հայաստանում հաճախ իրականացվում է հեռախոսային «արդարադատություն»:
Դեսպանը կարևորել է նաև մարդու հիմնարար ազատությունների` օրինակ հանրահավաքների, ցույցերի ազատության ապահովումը: Ինչ վերաբերում է վիզայի հեշտացման գործընթացին, դա նույնպես բանացկությունների մաս է կազմում:
Նա բացասական է գնահատում նաև հեռուստաընկերությունների թվայնացման արդյունքում հեռուստաընկերությունների կրճատմանը: Հայկական կողմի առաջ խնդիր է դրված անցնել այս քննությունները, ավելացրել է Հանս Յոհեն Շմիդտը:
Դեսպան Հանս Յոհեն Շմիդտը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին, նկատելով, որ Եվրամիություն-Թուրքիա բանակցություններում ներկայում էական նշանակություն ունեն Կիպրոսի և հայ-թուրքական արձանագրությունների հարցերը:












